Բաքվում պատրաստվում են «Հաջորդը» («թագաժառանգ») գործողության

Այն, որ 2019-ի դեկտեմբերի 2-ին Ադրբեջանի խորհրդարանը իբր «ինքնալուծարվեց», և, հետևաբար, մեր թշնամիները պետք է անցկացնեն արտահերթ խորհրդարանային ընտրություններ, տարբեր մայրաքաղաքներում և լրատվամիջոցներում մեկնաբանում են տարբեր կերպ: Ադրբեջանում կա վարկած, որ այդ քայլը ենթադրաբար նշանակում է, որ հրեական Փաշաևների կլանն (այսինքն՝ Ադրբեջանի նախագահի կնոջ Մեհրիբան Ալիևային) առայժմ հաղթում է «Ռամիզ Մեհդիևի գլխավորությամբ Հայաստանից ներգաղթյալների և Նախիջևանի պահպանողական խմբի հետ իշխանության համար պայքարի առաջին փուլում»: Մեզ մոտ հազիվ թե որևէ մեկը հիշի, թե ով է Ռ. Մեհդիևը: Հիշեցնում ենք. նա երկար տարիներ ղեկավարում էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, ու ինչպես նաև Ալիևի քրդական կլանը՝ համարվում է Նախիջևանի բնիկ: Հրեա Փաշաևների կլանի հաղթանակի տեսակետը այժմ ամբողջ աշխարհով տարածում է Եվրամիության և Եվրոպայի Խորհրդում Ադրբեջանի նախկին դեսպան, իսկ այժմ քաղաքական արտագաղթյալ Արիֆ Մամեդովը, ով թաքնվում է Եվրոպայում:

Դե իսկ փորձագետների ճնշող մեծամասնությունը վստահ չէ, որ Փաշաևների և նույն Ռ. Մեհդիևի միջև ցուցադրական բախումը իրականություն է, ոչ թե թատերական ներկայացում: Այն մասին, որ մեր թշնամիները նախաձեռնել են «Հաջորդը» («թագաժառանգ») հատուկ գործողությունը, հայտնում էին շատերը նախորդ բոլոր տարիներին: Մասնավորապես, երբ երկու տարի առաջ Մեհրիբան Ալիևային դարձրին Ադրբեջանի փոխնախագահ, նման եզրակացություններ և կանխատեսումներ անում էին Բաքվում գրեթե բոլոր փորձագետները: Ցանկանում ենք հիշեցնել նրանց, ովքեր հետաքրքրված են այս կամ այն ​​աստիճանով. 2016-ի սեպտեմբերին Ադրբեջանում անցկացվել է սահմանադրական հանրաքվե, որից հետո, մասնավորապես, նախագահի պաշտոնավարման ժամկետը բարձրացել է 5-ից 7 տարի և հաստատվել է առաջին փոխնախագահի պաշտոնը: Փոփոխությունների համաձայն՝ նախագահի հրաժարականի դեպքում պետության ղեկավարի լիազորությունները փոխանցվում են առաջին փոխնախագահին, ոչ թե վարչապետին, ինչպես նախկինում էր: 2017-ի փետրվարի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր կնոջը նշանակել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ: Պարզ է, որ եթե ինչ-ինչ պատճառներով, Ի․Ալիևն այլևս չկարողանա զբաղեցնել նախագահի պաշտոնը, ապա նրա կինը կստանձնի ղեկավարությունը, որպեսզի հետագայում նախագահ դարձնի իրենց որդուն` Հեյդարին: Կարևորը՝ երկու կլանների ուժը և իշխանությունը, այսինքն՝ քուրդ Ալիևների և հրեա Փաշաևների, անսասանելի կմա Ապշերոնի վրա:

Այն մասին, որ այս «կատակերգությունը» մշակվել և նախաձեռնվել է հենց իշխող վերնախավի կողմից, և նույնիսկ մի քանի կլանների, այլ ոչ միայն Ալիևների և Փաշաևների ընտանիքների կողմից, ասում է հետևյալ փաստը: Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության քաղխորհրդի նիստը: Հիշեցնենք, որ այն անփոփոխ ղեկավարում է Ի. Ալիևը, ինչպես մինչ այդ, այս կուսակցությունը անփոփոխ ղեկավարում էր Հեյդար Ալիևը: Խորհրդաժողովի արդյունքներով՝ կուսակցության ղեկավարությունը որոշել է  հանդես գալ խորհրդարանը լուծարելու և պետության ղեկավարի կողմից նոր ընտրությունների ամսաթիվը սահմանելու նախաձեռնությամբ: Հաջորդ խորհրդարանային ընտրությունները Ադրբեջանում պետք է անցկացվեին 2020-ի նոյեմբերին: Կասկած չկա, որ նույն կլանները, որոնք այժմ նախաձեռնել են խորհրդարանի «ինքնալուծարումը», սահմանելու են վաղաժամկետ ընտրությունների ամսաթիվը: Եվ դրանց թվում կան նաև քրդական կլաններ՝ Ռովնագ Աբդուլաևի (Ադրբեջանի Պետնավթընկերության նախագահ), Էյյուբով եղբայրների (նրանցից մեկը, համենայն դեպս, Ի. Ալիևի անձնական պահակախմբի պետն էր) և ուրիշներ: Ի դեպ Էյյուբով եղբայրների հետ համագործակցելով, Ալիևների կլանը մի ժամանակ հետապնդում էր Արցախի շուրջ գտնվող տարածքներում և Նախիջևանի տարածքում քրդերով բնակեցնելու ուժեղացված քաղաքականություն: Տարբեր տարիների բազում հրապարակումներ են եղել, այդ թվում և հենց Ադրբեջանում, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հյուսիսային Իրաքից քրդական Բարզանի կլանի հետ պայմանավորվածության արդյունքում, Ալիևների և Էյյուբովների կլանները խրախուսում են քրդերին տեղափոխվել Թուրքիայից և Իրաքից դեպի վերոնշյալ շրջաններ:

Որպեսզի ոչ ոք չկասկածի, որ աճում են Հայաստանի և Արցախի համար սպառնալիքները, հիշեցնենք՝ 2015-17 թթ. այն ժամանակաշրջանն է, երբ տեղի է ունեցել Ադրբեջանի սանձազերծված ագրեսիան Արցախի դեմ (2016 թվականի ապրիլ): Բացի դրանից, կասկածելիորեն համընկնում են Հայաստանում և Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների ժամանակը: Ինչով է դա ավարտվել մեզ մոտ` հայտնի է, երևում է անզեն աչքով: Բայց մեր թշնամու մոտ իր «նիկոլփաշինյանը» առայժմ չի երևում, որպեսզի պատրաստ լինի հանձնել այն ամենը, ինչ ստեղծել է հիշարժան Հ. Ալիևը: Կարելի է պարզապես սպասել, թե ինչ կլինի հետո: Եթե ​​Հայաստանը չենթարկվեր «արտասահմանյան հրամաններին», ապա հնարավոր կլիներ նույնիսկ միջամտել Ալիևա-փաշաևյան խանության ներքին գործերին: Բայց Հայաստանը չի ունենա ակտիվ քաղաքականություն այնքան ժամանակ, քանի դեռ «ժողովուրդը» թույլ է տալիս, որպեսզի իրեն խաբեն….

Սերգեյ Շաքարյանց