Հունաստանն արտաքսել է Լիբիայի դեսպանին՝ Թուրքիայի պատճառով

Թուրքիայի և Լիբիայի միջև Միջերկրական ծովի տարածքում գազի որոնողական և հորատման աշխատանքների շուրջ համաձայնությունը պատճառ է հանդիսացել Հունաստանի և Լիբիայի միջև լարվածության աճին։ Այս մասին տեղեկացրել է ermenihaber.am-ը:

Հունաստանը երկրից արտաքսել է Լիբիայի դեսպանին, իսկ Կիպրոսը դիմել է Հաագայի Միջազգային դատարան Միջերկրական ծովի արևելյան հատվածում իր իրավունքները պաշտպանելու նպատակով։

Կիպրոսի Հանրապետության նախագահը մասնավորապես նշել է, որ իրենց ինքնիշխանությունն ու իրավունքները պաշտպանելու համար  պատրաստվում են օգտագործել բոլոր օրինական ճանապարհները։

Հունաստանի արտգործնախարարութունն էլ հայտնել է, որ 72 ժամ է տալիս Հունաստանում Լիբիայի դեսպան Մոհամադ Յունիս Մենֆիին երկիրը լքելու համար։