Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցն է

․..Հիշենք հավերժ. թվին 1988-ի

Եղանակը հայոց հողում խիստ էր ամպած ու հողմածեծ,

Մերթ տագնապի տենդ էր ու դող, մերթ բախում էր լույս ու մութի,

Ու ելավ ցավն ընդերքներից ու այդ ահեղ սպին բացեց…

ԵՎ դու հող իմ բացված սպի ու շեներդ վերքեր են տաք,

Եվ մանուկներ հողի տակ սև, և մանուկներ սև քարի տակ…

Ի՜նչ մանուկներ,

Լույսի բողբոջ, լույսի ընձյուղ, լույսի ցողուն,

Ի՜նչ մանուկներ,

Արշալույսի հրեշտակներ…

Ու ես գիտեմ, ախ շատ է ցուրտ, շատ է խոնավ հիմա հողում,

Իսկ մանուկներն այնպես թեթև, այնպես բարակ էին հագել…

Հատված «ՃԱԿԱՏԱԳԻՐ» պոեմից

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ