Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանան և Կոնգրեսի պատգամավոր, նախագահության քարտուղար Խուան Ռամոն Լաուն  դեկտեմբերի 6-ին  ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

ԱԺ մամուլի ծառայության տեղեկացմամբ, կոնգրեսականները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են 20-րդ դարի առաջին արհավիրքը պատկերող վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել «Պատվավոր հյուրերի» հուշամատյանում: