131 ձայնով «Նիկոլի թվի» Հայաստանում միաձայն ԱԺ նախագահ ընտրվեց, ականջդ կանչի Բրեժնև

Նոր խորհրդարանի անդրանիկ նիստը մեկնարկեց մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ տրամաբանությամբ:

Պարզվում է պառլամենտական Հայաստանի խորհրդարանը ամրագրում է ոչ թե ժողովրդավարական արժեքներ, այլ գնում է հետ, դեպի ԽՄԿԿ անցյալ:

131 ձայնով «Նիկոլի թվի» Հայաստանում միաձայն ԱԺ նախագահ ընտրվեց: Ականջդ կանչի Բրեժնև:

Սա քիչ էր, մեկ էլ պարզվեց նեոբոլշևիկյան իշխանավորների սիրտը կոմֆորտ է ուզում:
Հայտարարեցին, թե պատգամավորների սենյակները պետք է վերանորոգվեն:

Դուխովներին օրենք գրելու համար, փաստորեն, աշխատասենյակը քիչ է, հանգստի սենյակ է պետք:
Վատ ախորժակ չունեք:

Տղերք, տատիկ-պապիկների նիսյաների ցուցակները, ժողովրդի աղքատությունը, ցածր թոշակներն ու աշխատավարձերը, գործազրկությունը, պետական ծախսերի արդյունավետության անհրաժեշտությունը, պետական ապարատից դուրս շպրտված քաղաքացիներին էդքան շուտ մոռացա՞ք, թե՞ «դուխով» մանդատն ու կոմֆորտը ջրեցին ամեն ինչ:

 

Էդուարդ Շարմազանով \ Eduard Sharmazanov-ի ֆեյսբուքյան էջից

Նոր խորհրդարանի անդրանիկ նիստը մեկնարկեց մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ տրամաբանությամբ: Պարզվում է պառլամենտական…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Понедельник, 14 января 2019 г.