Երեքուկես ժամ տևած հանդիպում և Ադրբեջանի ուլտիմատումը /վերջնագիր/

Ադրբեջանն իր պահանջներն է դրել ու չորով պնդել դրանք, Ադրբեջանը կոնկրետ գիտի ինչ է ուզում, ումից է ուզում և երբ է ուզում։ Հայաստանը լուռ է, համենայնդեպս՝ հրապարակավ լուռ է և այս պահի դրությամբ չկա պաշտոնական որևէ տեղեկություն հանդիպման մասին։ Հանդիպման մասին տեղեկություններ միայն Ադրբեջանն է տարածում, մերոնք քնած են երևի։ Իսկ Ադրբեջանը հանդարտ և ինքնավստահ հարցը սրում է և տանում առաջ, Ահա, թե ինչ է նրա ուզածը այս պահի համար․

ա․ Քայլը 1․ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի մնացած այլ զավթած տարածքներից հայկական զինված ուժերի լիակատար ու անվերապահ դուրսբերումը:

բ․ Քայլ 2․ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը միայն Ադրբեջանի կազմում է ուզում, և՝ իրենց Սահմանադրության ու օրենքներին համահունչ:

Մյուս քայլերը, այս երկու էականից հետո․․․ Եվ կհասնեն Սյունիք ու Վայոց ձոր․․․Մուղամով․․․երկձայն․․․

Նաև՝ այլ լուծում չի պատկերացնում սրանից զատ, դե, իսկ ռազմականը նրա համար միշտ կա ու կա․․․

ՀԳԴե, թավշիզմի գաղափարակիրներ ջան, այժմ էլ բռնեք վեր-վերի, քամին ծափ տա «դուք պարեք․․․Վերելակներում․․․«կիրթ» Ալիևը այ սա արեց, իսկ դո՞ւք․․․Չէ մի չէ՝ համաժողովրդական, իրականում՝ գաղտնի, մութ և անձայն․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Երեքուկես ժամ տեւած հանդիպում եւ Ադրբեջանի ուլտիմատումը /վերջնագիր/Ադրբեջանն իր պահանջներն է դրել ու չորով պնդել …

Опубликовано Մարգարիտ Եսայան Четверг, 5 декабря 2019 г.