Դավադրությո՞ւն է պատրաստվում Արցախի դեմ, Փաշինյանը եկել է Արցախը հանձնելո՞ւ (տեսանյութ)

Արցախի շուրջ օղակը սեղմվում է։ Բրատիսլավայում  բանակցությունների մեկնակից առաջ Ադրբեջանը տարածեց հիմնախնդրի փուլային լուծման ի՛ր տարբերակը, բանակցություններից ժամեր առաջ Հայաստանի իշխանությունների կողմից մեղադրանք առաջադրվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:  Բանակցություններից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը   հայտարարեց՝  դրանք բավականին կոշտ էին: Հետո էլ աղմուկ բարձրացավ, թե ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական ելութի տեքստը կեղծվել է`հայերենի թարգմանությունը չի համապատասխանում անգլերենին:

Արցախյան  հիմնախնդրի ու  դրանով պայմանավորված ներքաղաքական զարգացումների շուրջ զրուցում ենք «Ադեկվատ» միաբանության անդամ, քաղաքագետ Լիկա Թումանյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում