Կարեն Աբրահամյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն

Դեկտեմբերի 6-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն, որին մասնակցում էին ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի խումբ սպաներ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, նման ձևաչափով արդեն ավանդական դարձած ընդունելության ժամանակ բանակի հրամանատարը հետաքրքրվել է նորանշանակ սպաների կենսագրականով, շնորհավորել ավելի բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ հրամանատարական նոր պաշտոններում ևս վերջիններիս աչքի կընկնեն արդյունավետ ու բարեխիղճ ծառայությամբ: