Արայիկ Հարությունյանը՝ որպես ԿԳՄՍ նախարար, արդեն անցյալում է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը, որն անդրադարձավ երեկ Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Հայ Յեղափոխական դաշնակցության և Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին նրանց պահանջի վերաբերյալ։ Վարչապետի՝ «քաղաքական զրո ազդեցություն ունեցող քաղաքական ուժ» ձևակերպմանը Գերասիմ Վարդանյանը հակադարձեց՝ ՀՅԴ-ի թշնամիները եղել են թուրքը, բոլշևիկները, Հայաստանի թշնամիները, նրանց բոլորի դեմ Դաշնակցությունը կռիվ է մղել, մաքառել և այսօր էլ գոյություն ունի որպես ազգային քաղաքական ուժ և պայքարում է ազգային անվտանգության, արժեքների սպառնալիքների դեմ։

Ըստ ՀՅԴ անդամի՝ իրենց միակ պահանջն այժմ ԿԳՄՍ նախարարի հրաժարականն է, որը նրանք հնչեցնելու են ինչպես Հայաստանում, այնպես էլ բոլոր երկրներում, որտեղ Արայիկ Հարությունյանը կմեկնի պաշտոնական այցով։

Մանրամասները՝ տեսանյութում