ՌԴ պատվիրակության հետ քննարկվել են ռազմական ոլորտում տեղեկատվության փոխանակման հարցեր

Դեկտեմբերի 2-5-ը Երևանում անցկացվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների պատվիրակությունների աշխատանքային հանդիպումը:

ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության ծրագրով նախատեսված հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի և ՀՀ ՊՆ լիազոր մարմնի միջև ռազմական ոլորտում տեղեկատվության փոխանակման հարցերն ու կարգը: