Ռուսաստանն ու Չինաստանը հարուստ են ԱՄՆ-ի համար անակնկալներով

2019-ի դեկտեմբերի 2-ը հետաքրքիր օր էր մեր մոլորակի համար: Այդ օրը ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Չինաստանը պատժամիջոցներ է սահմանում ԱՄՆ մի շարք հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ Human Rights Watch-ի դեմ, ի պատասխան Սյանգանի (Հոնկոնգյան) օրենքի ընդունման: Ինչի՞ մասին է խոսքը: Նոյեմբերի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է Սյանգանի (Հոնկոնգի) հետ կապված երկու օրենք՝ «Հոնկոնգում մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանության մասին», ինչպես նաև Չինաստանի հատուկ վարչական շրջան որոշակի ոստիկանական սարքավորումների մատակարարման արգելքի մասին: Փաստաթղթերը փոփոխում են Սյանգանի նկատմամբ (որն այժմ հանդիսանում է այս տարածքի պաշտոնական անվանումը) ԱՄՆ քաղաքականության մասին 1992թ․օրենքը և ենթադրում են Սյանգանի հետ ամենամյա առևտրային հարաբերությունների վերանայում՝ կախված դրա ինքնավարության աստիճանից, ինչպես նաև պատժամիջոցներ այն անձանց նկատմամբ, որոնց Վաշինգտոնը համարում է պատասխանատու վարչական շրջանում մարդու իրավունքների ոտնահարման համար:

Եվ ահա Պեկինի պաշտոնական պատասխանը: «Վերջերս ԱՄՆ ընդունել է «Հոնկոնգում մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանության մասին» օրենք՝ անտեսելով Չինաստանի բողոքը, դա միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների հիմնական նորմերի լուրջ խախտում էր, ինչպես նաև միջամտություն Չինաստանի ներքին գործերին, Պեկինը այդ կապուկցությամբ հայտնել է իր վճռական բողոքը։ Ի պատասխան՝ Չինաստանը որոշել է պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ մի շարք հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ NDI-ի, HRW-ի, Freedom House-ի դեմ»,- հայտարարել է դիվանագետ Հուա Չունյինը: Ամբողջ աշխարհում այժմ հաստատում են. Թրամփի կողմից այդ «փղի անփութությունը սպասքի խանութում» հանգեցրել է «ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների նոր սրման»: Առավել վճռական տրամադրված փորձագետները կանխատեսում են, որ Պեկինը պատրաստվում է «մեծ ծավալներով ԱՄՆ արժեթղթերի արժեզրկմանը», որից հետո Ամերիկայում տեղի է ունենալու զանգվածային պսիխոզ և «խուճապ բորսաներում», ինչը հղի է ամենաանկանխատեսելի հետևանքներով: Փորձագետներին այդ համոզման է դրդել այն փաստը, որ ՉԺԴՀ վճռականորեն մերժել է ԱՄՆ-ի հետ ցանկացած փոխզիջում…

Բանն այն է, որ դեկտեմբերի 2-ի առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը հեռահաղորդակցման ռեժիմով մեկնարկ են տվել ռուսական գազի մատակարարմանը Չինաստան՝ «Սիբիրի ուժը» գազատարով: Գազատարն արագորեն կառուցվել է վերջին մի քանի տարում: Խողովակաշարը նախատեսված է Իրկուտսկի և Յակուտիայի գազի արտադրության կենտրոններից Հեռավոր Արևելքում գտնվող ռուս սպառողներին և Չինաստան (Արևելյան երթուղի) գազ մատակարարելու համար: Արևմտյան փորձագետները «ձախողում»  էին գուժում Ռուսաստանի և Չինաստանի այս համատեղ նախագծին, մինչևիսկ ռուս-չինական հարաբերությունների սրացում: Արևմուտքի կանխատեսումները արատավորված են: «Թույլ եմ տալիս»,- հայտարարել է Պուտինը բացման արարողության ժամանակ: «Գնացինք»,- ասաց Սի Ցզինպինը: Եվ սկսվում է նոր դարաշրջան՝ առանց ԱՄՆ գերակայության Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (ԱԽՏ): Դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել Յակուտիայի Չայանդիսկոյե հանքավայրից Բլագովեսշչենսկ (Չինաստանի սահման) մոտ 2,200 կմ երկարությամբ ձգվող հատվածի մեկնարկ: Երկրորդ փուլում մեկնարկելու է մոտ 800 կմ երկարություն ունեցող հատված՝ Կովիկտենսկոյե հանքավայրից մինչև Չայանդիսկոյե: Այսպիսով, «Սիբիրի ուժի» ընդհանուր երկարությունը կկազմի 3000 կմ: Արտահանման արտադրողականությունը՝ տարեկան 38 միլիարդ խորանարդ մետր գազ: Արդյունքում, գազատարի շինարարությունը տևել է ավելի քան 5 տարի, դրա արժեքը գնահատվում է 1,1 տրիլիոն ռուբլի:

Հիշեցնենք, որ ռուսական «Գազպրոմ»-ը և չինական CNPC- ը «Սիբիրի ուժով» ռուսական գազը Չինաստան մատակարարելու մասին համաձայնագիրը ստորագրել են 2014թ․ մայիսին: Համաձայնագիրը ստորագրվել է 30 տարի ժամկետով և ենթադրում է տարեկան 38 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարում: 2020 թվականին «Գազպրոմ»-ը կարող է արդեն Չինաստան մատակարարել մինչև 5 միլիարդ խորանարդ մետր գազ, 2021-ին՝ մինչև 10 միլիարդ, իսկ 2022-ին՝ մինչև 15 միլիարդ: 38 միլիարդ խորանարդ մետր նախագծային հզորության կողմերը պլանավորում են հասնել 2025թ․: «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հունիսին հայտարարել է, որ Չինաստանի հետ քննարկում է տարեկան հավելյալ 6 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարումը: Ամփոփենք 2019-ի դեկտեմբերի 2-ի ստացված երկու հաղորդագրությունները։ Ռուսաստանն ու Չինաստանը ԱՄՆ-ին մատուցեցին ամենավատ անակնկալներից մեկը, ինչը կարող էր ստանալ Թրամփը ԱՄՆ-ում նախագահական ընտրություններին (2020) ընդառաջ: ՉԺՀ-ի ղեկավարությունը, կիրառելով իր պատժամիջոցները Վաշինգտոնի և հատկապես՝ մոլորակի «գունավոր հեղափոխությունների» մեջ ներգրավված ամերիկյան, այսպես կոչված, «ոչկառավարական կազմակերպությունների» դեմ, փաստորեն, ԱՄՆ-ին ցույց է տալիս «սուպեր դեղին քարտ»: Առաջիկա 2020-ին Սպիտակ տունն ավելի շատ խնդիրներ կունենա:

Սերգեյ Շաքարյանց