ԱՄՆ-ը ավարտել է զորքերի հետքաշումը Սիրիայի հյուսիսից. Պենտագոն
ԱՄՆ-ը ավարտել է իր զորակազմի կրճատման ու վերատեղակայման գործընթացը Սիրիայի հյուսիս-արևելքում: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Մարկ Էսփերը, հավելելով, որ Սիրիայում կմնա ԱՄՆ-ի զինված ուժերի 600 զինծառայող։
«Զինվորականների այդ թիվը կպահպանվի: Բայց անհրաժեշտության դեպքում կարող եմ փոքր-ինչ ուժեղացնել մեր ներկայությունը»,- ասել է Պենտագոնի ղեկավարը:
Նա նաև չի բացառել Սիրիայում ամերիկացի զինծառայողների հետագա կրճատումն այն դեպքում, եթե ԱՄՆ եվրոպական դաշնակիցներն իրենց զինվորականներին ուղարկեն տարածաշրջան: «Եթե դաշնակից պետությունը՝ ՆԱՏՕ-ի մի երկիր, որոշի մեզ տալ 50 մարդ, ես, հնարավոր է՝ կկարողանամ հետ կանչել 50 յուրայինների»,- ասել է Էսփերը։