Սերժ Սարգսյանն առաջադրված մեղադրանքի մասով իրեն մեղավոր չի ճանաչել

ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ՀՔԾ կողմից առաջադրված շինծու և անհեթեթ մեղադրանքի մասով իրեն մեղավոր չի ճանաչել՝ համարելով այն քաղաքական հետապնդում: Այս մասին 168.am-ի տեղեկացմամբ, հայտնել են ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից։

Հիշեցնենք, որ գործի վերաբերյալ քաղաքական գնահատականներն արդեն հնչեցվել են ՀՀ ԿԳՄ հայտարարության մեջ։