Հրետանավորներն անցկացրել են գործնական պարապմունքներ

3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտական պատրաստության գործնական պարապմունքներ։

Հրետանավորները մարտական վիճակի են բերել 120 մմ ականանետները և խոցել պայմանական հակառակորդի նշանակետերը` հստակ կատարելով առաջադրված խնդիրները։