Սահմանախախտման դեպք իրանա-ադրբեջանական սահմանին. սահմանախախտը ձեռքից նետել է գրեթե 5 կգ թմրանյութն ու փախուստի դիմել

Նոյեմբերի 29-ին ադրբեջանական Գարավուլդաշ գյուղում, որը գտնվում է իրանա-ադրբեջանական սահմանին, ադրբեջանցի սահմանապահները նկատել են սահմանախախտի, որն Իրանի կողմից շարժվել է դեպի Ադրբեջան: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Սահմանախախտը չի ենթարկվել սահմանապահների կանգ առնելու հրամանին, որից հետո սահմանապահները նախազգուշական կրակ են արձակել: Սակայն սահմանախախտը, օգտվելով մթությունից և ռելիեֆի բարդություններից, կարողացել է փախուստի դիմել Իրանի ուղղությամբ՝ ձեռքից նետելով կապոցը:

Տարածքը միանգամից շրջափակվել է, սկսվել են որոնողական աշխատանքներ, որի արդյունքում գտնվել է կապոցը, որի մեջ եղել է 4 կգ 618 գ քաշով մարիխուանա:

Նշվում է, որ օպերատիվ-քննչական միջոցառումները շարունակվում են: