«Արայիկ, ա՛յ դդում, հեռացի՛ր, Հայաստանը չի՛ պղծվելու» (տեսանյութ)

Այսօր  ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամները ԿԳՄՍ նախարարության դիմաց շարունակում են պահանջել ԿԳՄՍ նախարար՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Ոստիկանները պատնեշ էին ստեղծել՝ սահմանափակելով ցուցարարների ելումուտը։ ՀՅԴ երիտասարդները պահանջում էին Արայիկ Հարությունյանից հրաժարականի դիմում գրել և հրապարակել այն։ Երիտասարդները պնդում են՝ մինչև ԿԳՄՍ նախարարը հրաժարական չտա, նրանք իրենց պայքարը չեն դադարեցնելու։

Ակցիան ուղեկցվեց երիտասարդների և ոստիկանության հետ բախումով, ինչի հետևանքով երկու տասնյակից ավելի երիտասարդներ բերման ենթարկվեցին ոստիկանության բաժիններ։

Մանրամասները՝ տեսանյութում

Լրագրող՝ Լուսինե Այրապետյան

Օպերատոր՝ Հակոբ Գումրոյան