Քաշքշուկ ՀՅԴ երիտասարդների և ոստիկանների միջև․ ՈՒՂԻՂ

Ոստիկանությունը բռնի ուժով փորձում է բացել ԿԳՄՍ նախարարության մուտքը

Այսօր ՀՅԴ երիտասարդները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց պահանջում էին հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Մոտ 30 րոպե սպասելուց հետո, երիտասարդները որոշեցին մտնել նախարարության շենք՝ հանդիպելու նախարարին։

Նախարարության շենք մտնելու փորձը ոստիկանները կանխեցին, ինչը լարված իրավիճակ ստեղծեց։ Երիտասարդներից մեկը կոչ արեց ոստիկաններին՝ ասելով, որ վստահ են՝ ոստիկանները նույնպես ամաչում են նման պահվածքից: