Ոչ ոք չի ասում՝ Սամվել Ալեքսանյանից պետք չէ նվերներ ընդունել, խնդիրը հանրությանը խաբելու մեջ է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը։ Զրույցի թեման քաղաքապետարանին նվիրած աղբատար և ձնամաքրման մեքենաների «նվիրատվության» շուրջ ստեղծված իրավիճակն է, որը քննարկումների, առճակատումների առիթ դարձավ։

Անի Խաչատրյանի կարծիքով հանրությանը խաբելով, իրենց գործողությունները գաղտնի պահելով, հանրության հետ հաշվի չնստելով՝ քաղաքային իշխանությունները հանրությունից խլեցին այս քաղաքի տերը լինելու իրավունքը։

Աղբատար մեքենաների դիմաց քաղաքապետարանը «նվիրատուներին» տարբեր շինթույլտվություններ է տրամադրել, ինչը կասկած է հարուցում դրանց օրինականության վերաբերյալ։ «Լույս» խմբակցության համար անհասկանալի է այդ գաղտնապահությունը, անընդունելի, առավել ևս, որ որևէ ծրագիր իրականացնելիս քաղաքային իշխանությունները ամենևին հաշվի չեն նստում ավագանու հետ։

Մանրամասները՝ տեսանյութում