Տխմար բեմադրություն կամ ինչպես նկարեցին Ара Варданян (Ara Vardanyan)-ի «գործը», կամ հերթական պոպուլիստը, կամ կեցցենք մենք

Հայաստան Համահայկական հիմնադրամի վերջերս կայացած հեռուստամարաթոնի արդյունքները դարձան տարաբնույթ մեկնաբանությունների առարկա: Հիմնադրամի շուրջ առաջացած աղմուկը ունի մի քանի «թաքնված» շերտ, որոնցից ընդամենը մեկին անդրադառնալով, փորձեմ պարզություն մտցնել առավել աղմուկ հանած Հիմնադրամի միջոցներով խաղադրույքներ կատարելուն վերաբերող դրվագին: Պարզաբանում եմ «Պողոսներին» և նրանց հավասարեցված տարբեր այլ «մեկնաբաններին» 2018 թվականի հուլիսին ձերբակալեցին Հայաստան Համահայկական Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վառդանյանին Հիմնադրամի գումարները կազինոներում վատնելու մեղադրանքով: Հարկ եմ համարում նշել, որ դրանից երկու ամիս առաջ կայացած Հիմնադրամի հոգաբարձուների նիստին, Արա Վարդանյանը վերընտրվել էր գործադիր տնօրենի պաշտոնում միաձայն և սփյուռքահայ բարերարների կողմից նշվել էր այն հսկայական ծավալի աշխատանքը, որն իրականացվել էր նախորդ ժամանակաշրջանում: Ընդամենը մեկ մեջբերում նիստում սփյուռքահայ հոգաբարձուի կողմից հնչեցրած ելույթից․ «Ես չգիտեմ որևէ այլ նախադեպ, երբ ճանապարհ է կառուցվել այսքան աննախադեպ ցածր գնով» (խոսքը գնում էր Վարդենիս – Մարդակերտ ճանապարհի մասին): Եվ հանկարծ, երկու ամիս անց այսպիսի տեսարան, և այն էլ այն դեպքում, երբ հենց ձերբակալման օրն արդեն իսկ պարզվել եր, որ հիմնադրամի գումարներից ոչ մի լումա չի պակասել: Ի տարբերություն ձեզ, պարոնայք իշխաներ և բդեշխներ, Արա Վարդանյանը, ինչպես միշտ, վեր կանգնեց ամեն ինչից և նույնիսկ կալանավայրից կոչ արեց բոլորին մասնակցել այս դրամահավաքին և ինչպես միշտ իր մասնակցությունն ունեցավ այս գործում, ինչպես որ արել է տասնհինգ տարի շարունակ, բայց դա էլ ձեզ չփրկեց․ ունեցանք այն, ինչ ունեցանք մինուս մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլար: Դե ինչ, պարոնայք, վայելեք ձեր բեմադրության պտուղները:

Հ.Գ. Ինչպես կասեր ձեր հոգևոր առաջնորդը.

Բարին ընդ ձեզ:

Հ.Գ.Գ. Ի դեպ մեկ Կոնյակի Բաժակ () գաղափարը նույնպես պատկանում է Արային

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Տխմար բեմադրություն կամ ինչպես նկարեցին Ара Варданян (Ara Vardanyan)-ի «գործը» կամ հերթական պոպուլիստը, կամ կեցցենք…

Опубликовано Artur R Tovmasyan Суббота, 30 ноября 2019 г.