Հայ եկեղեցին ուզում են թուլացնել, որ կառավարելի դարձնեն հայ ժողովրդին (տեսանյութ)

Խորհրդային միության տարիներին Հայ Առաքելական եկեղեցին դաժանորեն քարկոծվում էր, ու միայն մեր երկրի անկախությամբ սկսվեց մեր եկեղեցու, մեր հոգևոր արժեքների վերագնահատման մի նոր փուլ:

Սակայն այսօր էլ մեզ մատուցվում են կեղծ արժեքներ, փոխարենը թերագնահատվում են ազգային արժեքները, սա կամ սեփական պատմությունը չիմանալու, տգիտության հետևանք է, կամ արվում է միտումնավոր:  Տեղից վեր կացողն իրեն  իրավունք է վերապահում խոսել հայոց պատմությունից` չլինելով պատմաբան, մեր մշակույթից` չլինելով մշակութաբան, լեզվից` չլինելով լեզվաբան, եկեղեցուց` չլինելով աստվածաբան: Ու այդպես, սիրողական մակարդակով էլ թիրախավորել են  Հայ եկեղեցին, մեր հոգևոր հայրերին, հոգևոր արժեքները:

Հետևաբար, առաջանում է մեր ինքնության պահպանման և ամրապնդման գործում Հայ Առաքելական եկեղեցու դերը մեր ժողովրդի պատմության մեջ մասնագիտորեն վերլուծելու անհրաժեշտություն:

«Մենք» հաղորդաշարի հյուրը ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դոցենտ Լիլիթ Պողոսյանն է։

Մանրամասները՝ տեսանյութում