Լևոն Մնացականյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ

ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ.

«Արցախի Հանրապետության ոստիկանության հարգելի ծառայողներ և վետերաններ, սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ ոստիկանության օրվա կապակցությամբ:

Ձեզ վստահված` ժողովրդի անվտանգության ու բարօրության, օրենքի և օրինականության, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության, երկրում հասարակական կարգի պահպանման և օրինապահության ամրապնդման կարևորագույն գործառույթն իրականացնում եք արժանապատվորեն և լիարժեք։

Ոստիկանությունում ծառայությունը, ոստիկանի վարքն ու դիմագիծն ուղղակիորեն բխում են, ինչպես ժողովրդի, այնպես էլ երկրի շահերից: Այդ իսկ պատճառով կրում ենք լրացուցիչ պատասխանատվություն և մշտապես գտնվում ենք հասարակության կողքին և ուշադրության կենտրոնում: Լինելով պետականության պահպանման հենասյուներից մեկը` մենք պետք է հանդիսանանք օրենքին, արդարությանն ու ժողովրդին ծառայելու լավագույն օրինակ, որը մենք ապացուցեցինք նաև Արցախյան ազատագրական պայքարի ընթացքում հայրենիքի պաշտպանության սուրբ գործին մատուցած ազգանվեր ծառայությամբ:

Անընդհատ զարգացող հասարակական հարաբերութոյւններին համընթաց բարեփոխումներ են իրականացվում նաև Արցախի Հանրապետության ոստիկանությունում, որոնք նպատակ են հետապնդում ժողովրդին ներկայանալ որպես կայացած և ամուր պետական կառույց, ապահովել լիարժեք հասարակական անվտանգության մթնոլորտ, ամբողջովին պարզեցնել հասարակությանը մատուցվող ծառայությունները և համակարգի թափանցիկ գործելաոճի շնորհիվ սկզբունքորեն ամրապնդել հասարակություն-ոստիկանություն կապը:

Հարգելի ծառայակիցներ.

Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակելով անցյալի լավագույն ավանդույթները՝ հետևողականորեն ձեռնամուխ է լինում մասնագիտական և բարոյական բարձր արժեհամակարգով օժտված ոստիկան և ոստիկանության ձևավորման փառավոր գործին:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Արցախի Հանրապետության ոստիկանության համակարգի բոլոր ծառայողներին, վետերաններին, հաշմանդամներին, Արցախյան ազատամարտում և ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված մեր ծառայակիցների ընտանիքներին, մաղթում եմ քաջառողջություն, անձնական երջանկություն, անսպառ ուժ և նպատակների իրականացում։

Մենք պետք է լինենք սկզբունքային, հավատարիմ մնանք մեր կոչմանն ու երդմանը և բարձր պահենք ոստիկանի ուսադիրի պատիվը»,- նշված է ուղերձում: