‹‹Ես օլիգարխ չեմ, էդ թեման փակված է››․ Գագիկ Ծառուկյան

‹‹Մենք հետևողական ենք լինելու, որ բոլոր հարցերը, որոնք մենք բարձրացրել ենք նախընտրական քարոզարշավի ժամանակ, ի կատար ածենք››, – լրագրողների հետ զրույցում նշեց ‹‹Բարգավաճ Հայաստան›› խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ «Ընդդիմություն լինելո՞ւ եք, թե ոչ» լրագրողի հարցին  Ծառուկյանը պատասխանեց, որ այն հարցերը, որոնք կբխեն պետության ու ժողովրդի շահերից, կպաշտպանվեն իրենց կողմից, իսկ հակառակ դեպքում իրենք դեմ կլինեն։ Անդրադառնալով իր և Էդմոն Մարուքյանի միջև առկա տարաձայնություններին, Ծառուկյանն ընդգծեց․ ‹‹Բանավեճ է եղել, ասել ենք, հիմա թեման փակված է››։

Մանրամասները՝ տեսանյութում․․․