Արսեն Բաբայանը կամավոր ընդունել է Փաշինյանի մարտահրավերը (տեսանյութ)

Բաբայանը մարտահրավերը փոխանցել է ՀՔԾ քննիչին, իրեն կալանավորած դատավորին ու Սասուն Խաչատրյանին

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ կամավոր ընդունում է Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը՝ ամսական 20 հազար դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերելու մասին:

«Իմ հերթին մարտահրավեր եմ նետում իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում հարուցած, ինձ ապօրինի ձերբակալած Հատուկ Քննչական ծառայության քննիչ Վազգեն Ավետիսյանին, այդ ապօրինի քրեական հետապնդման շրջանակներում ինձ ապօրինի կալանավորած դատավոր Կարեն Ֆարխոյանին և այս ամբողջ ապօրինությունների գագաթին կանգնած Հատուկ Քննչական Ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանին:

Պարոնայք, ընդունեք չելենջս և մինչև ձեր պաշտոնավարման ավարտն ամսական 20.000 դրամ փոխանցեք «Հայաստան» Համահայկական հիմնադրամին:

Ափսոս, որ ձեր ապօրինությունների հետևանքով՝ երկար չեք պաշտոնավարելու․․․»,- իր էջում գրել է Արսեն Բաբայանը: