Փաշինյանն ու իր տիկինը վարում են խառը էմոցիաների քաղաքականություն (տեսանյութ)

Վերջին օրերին հայ-ադրբեջանական  մերձեցմանն ուղղված քայլեր են նկատվում։ Նախ տեղի ունեցան հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցելություններ` Հայաստան, Արցախ, Ադրբեջան:

Այցը բնորոշվեց ապարդյուն, փորձագետներն արձանագրեցին`ադրբեջանցի լրագրողները քննարկման տրամադրված չէի, բաց խոսելու ցանկություն չունեին, փոխարենը նրանց Արցախ բերելով՝ օգնեցինք, որ հակահայկական քարոզչությունը  մի նոր թափով իրականացնեն․ նկարվեցին Արցախի ֆոնին ու «Ֆեյսբուքը» հեղեղեցին արցախյան լուսանկարներով` «իմ հայրենիք Շուշա», «իմ բնօրրան Քյալբաջար» գրառումներով: Հոդվածներում էլ շեշտեցին` եկել էին իրենց հայրենիքը տեսնելու, իսկ Արցախի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներին անվանեցին Ղարաբաղի հայկական  համայնքի անդամներ:

Գուցե մերձեցման յուրահատուկ դրսևորում էր նաև այն, որ զուգահեռաբար դիրքեր շտապեցին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների տիկնայք, իրենց հերթին նկարվեցին զինվորների հետ ու նորից բոլ-բոլ տարածեցին համացանցում:

Հարևանների հետ հարաբերությունների կարգավորում պետք է, բայց ի՞նչ գնով, ինչպե՞ս, երբ խաղաղության մասին պատկերացումները խիստ տարբեր են։

Հայ-ադրբեջանական մերձեցումների ու, առհասարակ, արցախյան թեմայի շուրջ  «Մենք»-ի տաղավարում զրուցեցինք ԱԺ նախկին  պատգամավոր Նաիրա Կարապետյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում