2018-ից հետո վիրավորանքի, զրպարտության համար դատական հայցերի թիվը աննախադեպ աճել է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է փաստաբան Լուսինե Վիրաբյանը։

Հատկապես թավշյա հեղափոխությունից հետո մեզանում կտրուկ ավելացել են արժանապատվությանը, պատվին հասցված վիրավորանքն ու անձնավորված հայհոյանքները, զրպարտությունը։ Եթե սկզբում երևույթը սոցիալական ցանցերոմ էր, ապա վերջերս արդեն իրական կյանքում է դրսևորվում, և հատկանշական է, որ այդ ամենը քաղաքականացված է։ Այսինքն՝ միմյանց հայհոյում են, զրպարտում ու վիրավորում են քաղաքական տարբեր հայացքներ ունեցողները և քաղաքական տարբեր թիմերի աջակցողները։

Նաև ատելության խոսք ու բռնության կոչեր են հնչել ու շարունակում հնչել իրավապաշտպանների, փաստաբանների, դատավորների, ինչու ոչ՝ նաև լրագրողների հասցեին։ Հեղափոխությունները ենթադրո՞ւմ են նման դրսևորումներ, բնակա՞ն է դա, ինչպես հաճախ փորձում են արդարացնել հեղափոխության աջակիցները՝ հուսադրելով, որ դրա ժամանակն էլ կանցնի, և արդյո՞ք նման մթնոլորտը մեզանում արհեստականորեն չձևավորվեց։

Փաստաբանը պատասխանեց այս և այլ հարցադրումների՝ նաև պարզաբանելով, թե իրավական մեխանիզմները լիարժեք հնարավորություններ ստեղծո՞ւմ են նման երևույթների դեմ պայքարելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում