Հիմա սա քրեական ենթամշակո՞ւյթ է, թե՝ ոչ. պարզ հարց քաղաքապետ Մարությանին

Երևանի քաղաքապետը, ում երևանցին ընտրեց, որ համազգային հեղափոխական «դուխի» դեցիբելը չնվազի, վերջին շրջանում ոչինչ չի հիշում։

Չի հիշում, թե թվով 20 Կամազները քաղաքապետարանին ով է նվիրել, չի հիշում այն անձանց ու կազմակերպությունների անունները, որոնք քաղաքապետարանին անընդհատ ինչ-որ բան են նվիրում։

Մի կողմ թողնենք հարցը, որ ցանկացած նվեր՝ լինի Կամազ, թե թիթեռ, պիտի անցնի Երևանի ավագանու նիստով, եթե դա նվեր է։ Բայց քանի որ քաղաքապետը ոչինչ չի հիշում, չգիտենք՝ Կամազները նվե՞ր են, թե մեկը բերել, թողել է քաղաքապետարանի պատի տակ ու գնացել։

Մամուլը այսօր գրեց, որ 20 Կամազները քաղաքապետարանին նվիրել է պետական միջոցների լուրջ չարաշահման գործով այս պահին բերդում նստած նախկին պաշտոնյա մեղադրյալը։

Հիմա հարց քաղաքապետին՝ եթե դա ճիշտ է, քրեական ենթամշակույթին հարելու համար կարո՞ղ են Ձեր թիմակիցները Ձեր դեմ գործ հարուցել։

Ու մեկ էլ մի թեթև հիշեցում. որքան հիշում եմ, իսկ ես հրաշալի հիշողություն ունեմ, այս իշխանության կրեդոն էր՝ այլևս բազմաչարչար հայ ժողովրդից ոչ մի թաքուն բան չի արվելու։

Որպես պատգամավոր, գրավոր դիմել եմ Երևանի քաղաքապետին ու հարցս շատ պարզ է՝ ո՞ վ է քաղաքապետարանին նվիրել, կամ քաղաքապետարանի պատի տակ թողել թվով 20 Կամազները։

Բնականաբար, իմ այս գրառումից հետո մթնոլորտում կնկատվի զոմբիների մինչև 200 դեցիբել կտրուկ ակտիվություն։

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Հիմա սա քրեական ենթամշակո՞ւյթ է, թե՝ ոչՊարզ հարց քաղաքապետ ՄարությանինԵրեւանի քաղաքապետը, ում երեւանցին ընտրեց, որ…

Опубликовано Naira Zohrabyan Четверг, 28 ноября 2019 г.