Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն։ Այս մասին տեղեկացրել է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Փաշինյանին Բիշքեկի «Մանաս 2» օդանավակայանում դիմավորել է Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը։
Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին: