Բակո Սահակյանն ու Արամ Ա. Կաթողիկոսը հեռախոսազրույց են ունեցել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հեռախոսազրույց ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսի հետ:

Այս մասին գրված է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա-ի ֆեյսբուքյան էջում:

Բ. Սահակյանն ու Վեհափառ Հայրապետը խորհրդակցեցին Լիբանանում ստեղծված տնտեսական տագնապի շուրջ:

Նախագահ Սահակյանն իր զորակցությունն ու պատրաստակամությունը հայտնեց՝ օգտակար լինելու Լիբանանի հայությանը։