Թալիբների պատվիրակությունը բանակցություններ է վարել ԻԻՀ ԱԳՆ Ջավադ Զարիֆի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թեհրանում հանդիպում է ունեցել «Թալիբան» շարժման պատվիրակության հետ: «Ինտերֆաքս» գործակալության տեղեկացմամբ, այդ մասին նոյեմբերի 27-ին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է շարժման մամուլի քարտուղար Սուհայլ Շահինը։

«Պատվիրակությունը, որը գլխավորում է շարժման ղեկավարի տեղակալ և Կատարում քաղաքական գրասենյակի ղեկավար մոլլա Բարադար Ախունդը, Թեհրանում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի հետ: Երկու կողմերը քննարկել են Աֆղանստանի հիմնախնդրի խաղաղ լուծումը և հաշտության գործընթացը,- գրել է Շահինը:- Բացի դրանից, քննարկվել են երկկողմ հարաբերությունները և Իրանում աֆղան փախստականների խնդիրները: Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները ցանկություն են հայտնել սերտ հարաբերություններ պահպանել աֆղան ժողովրդի հետ և խոստացել են լուծել աֆղան փախստականների խնդիրները»։