Դադարեցվել են Երևան-Ստամբուլ չվերթները

Նոյեմբերի 27-ից սկսած թուրքական «Ատլաս Գլոբալ» ավիաընկերությունը դադարեցնում է չվերթները բոլոր ուղղություններով։

«Ատլաս Գլոբալը» ուղիղ չվերթներ է իրականացնում նաև Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ՝ շաբաթական 2 անգամ:

Ավիաընկերության տարածած հայտարարության համաձայն, չվերթները դադարեցվում են տնտեսական անկայունության և Ստամբուլի օդանավակայանում աճող ծախսերի պատճառով։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ դադարը ժամանակավոր բնույթ է կրում և չվերթները կվերականգնվեն դեկտեմբերի 21-ից, իսկ նրանք, ովքեր այդ ժամանակահատվածի համար տոմսեր են գնել կփոխհատուցվեն։