ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Ղրղզստանում է

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 27-28-ը Բիշքեկում կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների կանոնադրական մարմինների հերթական համատեղ նստաշրջանին: Այս մասին տեղեկացրել են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից: