Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չարիք է, ուրեմն չարիք է նաև նրա գաղափարական հետևորդ Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

«Նախորդները թաքցրեցին մեր ներկայացրած սահմանադրական փոփոխությունների   նախագիծը հիմա քեզ նորից ենք տալիս ու եթե դու մարդկանց խոստացել ես դարձնել  երկրի տերը, ինչո՞ւ չես  գնում այն  փոփոխելու  ճանապարհով», – դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

Ըստ ԱԻՄ առաջնորդի, Փաշինյանը ձգձգում է Սահմանադրության փոփոխությունը, քանի որ վախենում է կորցնել սեփական իշխանությունը․«Իր անձնականի համար ծախսեր կատարողը իշխանություն տալ չի պատրաստվում, դրա համար մտածում է   ձգձգել»։

Վերջին օրերին հանրային քննարկումների դաշտում է Սերժ Սարգսյանի՝ ԵԺԿ-ում ունեցած ելույթը: ՀՀ երրորդ նախագահը մեկ ու կես տարվա լռությունը խախտեց ու խոսեց երկիրը պոպուլիստներին թողնելու մասին, ասելով. «Անցած տարի ես հեռացա, որպեսզի իմ ժողովուրդը փորձի էլ ավելի լավ պետություն կառուցել, սակայն այսօր ավելի ու ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ»։

Հարցին՝ դուք և՞ս մեղադրում ենք Սերժ Սարգսյանին՝ երկիրը պոպուլիստներին զիջելու հարցում,  Պարույր Հայրիկյանն ասաց․ «Կասկածից դուրս է, որ այսօրվա իշխանությունների քաղաքականության մեջ շատ մեծ տեղ է գրավում հանրահաճո՝ (պոպուլիստական) դրսևորումները։ Ինձ համար կասկածից դուրս է, որ կարևորագույն  հարցերում կա անտարբեր վերաբերմունք, բայց այնքան էլ շատ չեն այն մարդիկ, որոնք Սերժ Սարգսյանին մեղադրում են, թե ինչո՞ւ իշխանությունը տվեցիր։ Ես օրինակ, այլ բան եմ ասել՝ Սերժ Սարգսյանը ո՞ւմ  հետ քննարկեց իշխանությունը հանձնելու հարցը, չէ՞ որ դա կարևոր պահ էր։ Ինչո՞ւ մենք չիմացանք, որ հրաժարական է տալիս, ինչո՞ւ միահեծան որոշում կայացրիր»։

Հայրիկյանը նկատեց՝ շատ կասկածելի իրավիճակներ եղան․․․

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։