1915-23 թթ․ Հայոց ցեղասպանության արձագանքը այժմյան Հյուսիսային Սիրիայում

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, որի հարաբերությունները վերջին օրերին կտրուկ վատթարացել են արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ, որոշել է ակտիվանալ և զբաղվել սեփական «փիառով»: Նրանց կոնֆլիկտը հենց Հյուսիսային Սիրիայի իրական իրավիճակի գնահատականների շուրջ է: Ռուսաստանի դեմ Չավուշօղլուի ուղղած ֆաշիստական ​​«նախազգուշացումների» պատճառով նոյեմբերի 20-ին Անկարան ստիպված է եղել պաշտոնապես ներողություն խնդրել Կրեմլից. իբր, վայ, «Ռուսաստանում մեզ սխալ են հասկացել, ներողություն»…

Եվ ահա նոյեմբերի 21-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Աքարը հայտարարել է Սիրիայի հյուսիս-արևելքում 145 կմ երկարությամբ և 30 կմ լայնությամբ «անվտանգության գոտի» ստեղծելու գործընթացի ավարտի մասին: Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանի «բուֆերը» ձգվում է արաբական հանրապետության արևմուտքից արևելք` համապատասխանաբար Թել Աբյադ քաղաքից (Ռաքքա նահանգ) մինչև Ռաս ալ Աին քաղաք (Հասեքեի նահանգ): ««Խաղաղության աղբյուր» գործողության տարածքում շարունակվում են արևելքից և արևմուտքից հարձակումները (քրդերի կողմից): Դրանք կանխելու համար մենք բանակցություններ ենք վարում մեր ռուս գործընկերների հետ»,- մեջբերում է  նախարար Աքարի խոսքերը Anadolu գործակալությունը:

Պատահական չէ, որ թուրք նախարարը շտապում է «ավարտել» Սիրիայում ապօրինի «անվտանգության գոտու» ստեղծումը և մի փոքր ստում է, իհարկե: Դա կարող են հաստատել նրանք, ովքեր ուշադիր  հետևել և հետևում են Հյուսիսային Սիրիայում իրադարձությունների զարգացմանը: Նոյեմբերի 1-ին ռուս և թուրք զինված ուժերը սկսել են սահմանային սիրիական կողմում «անվտանգության գոտուց» 10 կմ արևմուտք և արևելք նեղ ժապավենի համատեղ պարեկությունը: Մինչ օրս իրականացվել է արդեն ինը նման պարեկություն: Եվ դրանք միշտ չէ, որ առանց կոնֆլիկտի են անցել: Ոչ միայն քրդերը, այլև բեդուիններն ու քրիստոնյաները փորձում էին քարեր նետել թուրքերի վրա և, առհասարակ, այն ամենը, ինչ ընկնում էր ձեռքի տակ: Սիրիացիների շրջանում թուրքերի և Թուրքիայի հանդեպ ատելությունն ակնհայտորեն սրվել է: Դրա համար մեղավոր են պանթուրքիստներն ու նրանց «հինգերորդ շարասյունը» Սիրիայում, ուստի կարիք չկա որևէ մեկին մեղադրել, Թուրքիան չպետք է ակտիվորեն մասնակցեր սուննի իսլամիստ ահաբեկչական խմբավորումների Սիրիա տեղափոխմանը: Իսկ սովորական մարդիկ ամեն ինչ տեսել են՝ սկսած 2012 թվականից, ամեն ինչ նկատել են, ամեն ինչ հիշում են..․ Եվ չեն ներում. Սիրիայի շարքային քաղաքացիների,  այդ թվում՝ մեր հայրենակից հայերի համար, անհրաժեշտ չեն դիվանագիտության կտրուկ շրջադարձեր: Տեսել են, որ մարդասպանները գալիս էին Թուրքիայի կողմից: Այդպես էլ հիշել են: Հետևաբար Սիրիայի մեծամասնության համար այս ամբողջ պատերազմը պատերազմ է Թուրքիայի հետ, պանթուրքիստների հետ:

Իսկ այն, որ թուրքերը մնում են թուրքեր, և որ նրանց «ենթակաները»` ահաբեկչական խմբավորումների անդամները, իրենց պահում են թուրքերի պես, նոյեմբերի 21-ին աշխարհին հայտնել է «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (SDF) ամերիկամետ կառույցի պաշտոնական ներկայացուցիչ Մուստաֆա Բալին Twitter- ի իր էջում․ «Թուրքամետ ոստիկանությունը ստիպել է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից օկուպացված Ջերաբլուս շրջանում (Հալեպի նահանգ) բնակվող վերջին հայերին իսլամ ընդունել: Արթինը և նրա կին Սիրունը դարձան Մարուֆ և Ֆաթիմա»:  Այս հանցագործությունը, մասնավորապես,  «Սիրիական ազգային բանակ»-ի թուրքամետ զինյալների գործն է, որը Հյուսիսային Սիրիայի գրավված տարածքներում կատարում է տեղական ոստիկանության գործառույթները: Մուստաֆա Բալիի խոսքերով՝ էթնիկական և կրոնական փոքրամասնությունների հետապնդումները շարունակվում են Սիրիայի՝ թուրքական ուժերի կողմից օկուպացված բոլոր տարածքներում: Այս տեղեկատվությունը այլ աղբյուրներից ստուգելը դեռ հնարավոր չէ: Ամբողջ պատկերը կարող է վերականգնվել միայն այն բանից հետո, երբ բոլոր թուրքերը վտարվեն Հյուսիսային Սիրիայից: Իհարկե, Մ. Բալին քուրդ է, և չի բացառվում, որ նա կարող է չափազանցնել: Բայց այս պարագայում մենք հակված ենք նրան հավատալու․ ահաբեկիչները սուննիական իսլամի հարկադիր կրոնափոխությունն օգտագործել են Իրաքում և Սիրիայում ոչ միայն հայերի, այլև ասորիների, դրուզների, եզդիների և այլոց հանդեպ: Եզդիների մեղադրանքներն ամենածանրներն էին. նրանց իսկապես ուզում էին «սրբել» երկրի երեսից՝ որպես կրոնական համայնք…

Ժամանակն է, որ Սիրիայի դաշնակիցները՝ Ռուսաստանը և Իրանը, իրենց կոպտությամբ հարվածեն այդ նույն թուրքամետ գրոհայինների ձեռքերին, միայնակ Սիրիան դժվար թե պատերազմի գնա Թուրքիայի հետ, որպեսզի պաշտպանի Ջերաբլուսի, Աֆրինի կամ թուրքերի կողմից օկուպացված Հյուսիսային Սիրիայի մեկ այլ քաղաքի հայերի՝ իրենց նախնիների հավատը պահպանելու իրավունքը: Հայաստանի ԱԳՆ-ը, պարտավոր է պահանջել միջազգային հետաքննություն անցկացնել թուրքերի և թուրքամետ ահաբեկիչների նկարագրած վայրագությունների վերաբերյալ: Հաշվի առնելով, որ հաղորդագրությունը ստացվել է SDF ամերիկամետ կառույցից, Հայաստանի արտգործնախարարն իրավունք ունի դիմել ոչ միայն Իրանին և Ռուսաստանին, այլև ԱՄՆ-ին՝ SDF ջոկատների սեփականատիրոջը: Ժամանակը չի սպասում՝ գործել է պետք:

Սերգեյ Շաքարյանց