Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման օրը և վայրը

ՀՀ Արտաքին գործերի նախարարության տեղեկացմամբ, հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: