Կայացել է «Արդարություն» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը

Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել «Արդարություն» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որին ներկա էր նաև Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը։

Նիստում քննարկվել են Արցախի արտաքին և ներքին հիմնախնդիրներին վերաբերող մի շարք թեմաներ, 2020 թվականի համապետական ընտրություններին «Արդարություն» կուսակցության մասնակցության, կուսակցության արտահերթ համագումար հրավիրելու և արտահերթ համագումարի օրակարգի նախագծի մասին հարցեր:

«Արդարություն» կուսակցության համագումարը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 30-ին, ժամը 13։00-ին՝ Վալլեքս Գարդեն հոթելի կոնֆերանս դահլիճում։