Պարոն Չալաբյան, աշխատեք տարբերվել Նիկոլից

Զարմանում եմ, որ իրեն ընդդիմադիր համարող և վեջերս կուսակցություն հիմնադրող մարդը շաբաթը սկսում է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելով:

Պարոն Չալաբյան, ձեր ինքնահաստատումը և շաբաթը սկսեք ձեր տրամաչափի հարցերից, դուք ո՞ւր, ՀՀ 3-րդ  նախագահը ո՞ւր, փորձեք երկիրը կրկեսի վերածած իշխանությանը հեռացնել, այլ ոչ թե նույն իշխանության նման միայն նախկիններին «քարկոծել», դա ոչ ձեզ, ոչ ձեր կուսակցությանը պատիվ չի բերի:

ա) Սերժ Սարգսյանը որևէ մեկին իշխանության չի բերել, դա թեզ է, որը առաջ է քաշվում հատուկ շրջանակների կողմից ապագա քաղաքական սպեկուլյացիաների համար:Սերժ Սարգսյանը իր կյանքում այնքան շատ պատասխանատվություն է ունեցել, որ շատ նորահայտ գործիչներ, այդ թվում և դուք հարյուր տարի դեռ ունեք դրան մոտ գալու համար:

բ) Ռեֆորմիստների կուսակցությունը հիմնադրվել է 2016թ․ և առնվազն սուտ են ձեր պնդումները, որ հեղինակազրկվել են կուսակցությունները, որոնք ստեղծվել են կամ եղել են Սերժ Սարգսյանի օրոք:

գ) Դուք որևէ բանով չտարբերվեցիք նախագահին մերժող այն ամբոխից, ովքեր պահանջում էին «մերժել Սերժին», որ լավ ապրեն:

Հիմա երրորդ նախագա՞հն է ձեզ խանգարում,որ գործեք ընդդիմադիր դաշտում, թե ձեր շեֆերն են ուզում, որ նման բան լինի: Դուք ո՞վ եք, որ նման խորհուրդներ տաք նախագահին, մի հատ ձեզ հարց տվեք, դուք ո՞վ եք, որ նախագահ Սերժ Սարգսյանին խորհուրդ տաք, զավեշտալի է, Ավետիք:

Եվ վերջում եկեք դուք և ձեր նմանները Սերժ Սարգսյանի քաջությունից մի խոսեք, խոսեք այն բաներից, որից հասկանում եք, զգում եք կամ մոտիկ եք:

Շատ բան չեմ ուզում ասել, պարոն Չալաբյան աշխատեք տարբերվել Նիկոլից:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան  էջից

Շաբաթը սկսեմ Ավետիք ՉալաբյանիցԶարմանում եմ,որ իրեն ընդդիմադիր համարող և վեջերս կուսակցություն հիմնադրող մարդը շաբաթը…

Опубликовано Վահան Բաբայան Воскресенье, 24 ноября 2019 г.