Հոգևոր ոլորտը հայ ժողովրդի ինքնության, հայոց քաղաքակրթության, պետականության առանցքային հիմքերից է

Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,

Արցախի պահպանողական կուսակցությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հոգևոր անվտանգության ապահովմանը:

Հոգևոր ոլորտը հայ ժողովրդի ինքնության, հայոց քաղաքակրթության, պետականության առանցքային հիմքերից է, Հայրենիքի և Սփյուռքի միջև ամուր կապերի պահպանումը և տարբեր մարտահրավերների դիմակայման գլխավոր նախապայմաններից:

Պատահական չէ, որ զանազան բարդությունների առկայությունը թե՛ ներքին, թե՛ արտաքին բնույթի, մեծապես կախված է, և նույնիսկ ածանցյալ է բարոյահոգեբանական ու հոգևոր տիրույթներում առաջացող խնդիրներից: Այդ իսկ պատճառով այս ոլորտը հանդիսանում է նաև ազգի գոյապայքարի առաջնագիծ:

Այս ամենը հաշվի առնելով՝ Արցախի պահպանողական կուսակցությունը կարևոր է համարում հոգևոր անվտանգության հայեցակարգի մշակումն ու կիրառումը:

Նման ռազմավարական հայեցակարգ ունենալու համար անհրաժեշտ է սերտ փոխգործակցություն Հայ Առաքելական սուրբ եկեղեցու, պետական տարբեր կառույցների, մասնավորապես՝ բանակի, գիտակրթական և հասարակական շրջանակների փոխգործակցությունը և համապատասխան կառույցի ձևավորումը:

Այս կառույցում հասարակական հիմունքներով պետք է ընդգրկված լինեն հայրենասեր, բարձր մարդկային, բարոյական և մասնագիտական որակներ ունեցող գործիչներ Արցախյան Հայաստանից, Մայր Հայաստանից և Սփյուռքից: Այս համատեքստում կարևոր է նաև այլ երկրների հետ փոխգործակցության և շփումների զարգացումը:

Արցախի պահպանողական կուսակցությունն անպայման համապատասխան քայլեր է ձեռնարկելու այս նպատակին հասնելու համար:

Դավիթ Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,Արցախի պահպանողական կուսակցությունն առանձնահատուկ ուշադրություն է…

Опубликовано David Babayan Суббота, 23 ноября 2019 г.