Իրավապահների անգործությունը, կամ ինչպես դառնալ միլիոնատեր ուրիշի անձնագրով

Ժողովուրդ ջան, ուզում եմ բոլորիդ հետ կիսվեմ մի շատ հետաքրքիր հարստանալու սխեմա։ Սկսենք սկզբից։ Նոյեմբերի 14-ին Երևանի կայանատեղիների խնդրից խուսափելու նպատակով օգտվել եմ քաղաքի ամենահայտնի տրանսպորտից՝ պատահական OPEL տաքսի նստելով։ Երթևեկելով հայտնի առևտի կենտրոնից մինչև Երևանի քաղաքապետարան՝ զրույցի բռնվեցի «զեմլյակիս» հետ, արմատներով գյումրեցի եմ։ Երբ իջա տաքսուց՝ պարզվեց ձեռքի պայուսյակս՝ նույն ինքը «բառսետկա» կոչվածը թողել եմ տաքսու մեջ։ Անմիջապես զանգահարում եմ Ոստիկանություն՝ մտածելով, որ իրենց համար դա 10 րոպեի խնդիր ա։ Խնդրեցին սպասել տեղում։ Մոտ մեկ ժամ անց ինձ զանգահարում են և հրավիրում Կենտրոնի բաժին։ Տեղում տալիս եմ հայտարարություն կորստի մասին և նշում եմ, որ պայուսյակի մեջ կար ID քարտ, Զին գրքույք, 300 000 դրամ գումար, քարտեր և այլն։ Վստահ լինելով իրավապահների արագ գործողությունների վրա, հանգիստ խղճով գնում եմ տուն։ Ու այստեղից ամեն ինչ սկսվում է։

Նոյեմբերի 15-ին ընկերներիցս մեկը զանգում և ասում է, որ հայտնի բանկերից մեկում իմ անձնագրով փորձել են գործարք կատարել, այդ մասին տեղեկացնում եմ քննիչին և խնդրում եմ արագ գտնել տաքսին, ինքս նույնպես զբաղվում եմ փնտրտուքով։ Երեկոյան ինձ արդեն հայտնի էին նրա բոլոր տվյալները։ Ոստիկանները տաքսու վարորդին կանչում են բացատրության, վերջինս 18․11․19թ․-ին /3 ՕՐ ԱՆՑ/ ներկայանում է և տեղեկացնում է, որ որևէ կապ չունի։ Նույն օրը / երկուշաբթի/ իմ նախաձեռնությամբ գնում եմ ԱՔՌԱ վարկային բյուրո, հարցում եմ անում և պարզում, որ 4 օրվա ընթացքում իմ անունից կատարվել է 16 հատ վարկային հարցում, տեղեկանքը ներկայացնում եմ ոստիկանություն և գնում ցուցակում նշված բանկեր, առաջին 3 բանկ մտնելով պարզում եմ, որ իմ անվամբ ձևակերպվել են ընդամենը մոտ 1․000․000 դրամի ապառիկ վարկեր։ Վերցնում եմ վարկային պայմանագրերը, բողոքներ եմ գրում և տեղեկությունները տանում եմ Ոստիկանություն։ Նույն օրը գնում եմ ԱԱԾ, Կենտրոնական Բանկ, Անձնագրային բաժանմունք, /պարզվում է, որ Ոստիկանություն տրված հայտարարությունը բավարար չէ անձնագիրը կասեցնելու համար/, Դատախազություն, գտնում եմ ապառիկ տված խանութի տվյալները, հանցագործ տաքսիստի նկարները այնտեղի տեսախցիկներից հանում եմ և ուղարկում ոստիկաններին։ 19․11-ին այցելում եմ Կենտրոնի բաժին և տալիս եմ նոր հաղորդում արդեն քննիչի մոտ, վերոնշյալ մարդու բոլոր տվյալները և ապացույցները ներկայացնելով և խնդրում եմ անհապաղ քրեական գործ հարուցել։ 20․11-ին Մոլերից մեկի ծանոթս զանգահարում է և տալիս տվյալ, որ խանութներից մեկում մեր հերոսը նորից փորձում է վարկ ձևակերպել։ Տեղեկացնում եմ քննիչին, որը հորդորում է զանգահարել 1-02, այս անգամ արդեն Մալաթիայի բաժնի ոստիկանների հետ հասնում ենք Մոլ, սակայն հանցագործը արդեն հեռացել էր։ Նրանց ևս տրամադրում եմ բոլոր տվյալները և այսպես ասած մատնացույց եմ անում ազատության մեջ հավեսով ֆռֆռացող և իրեն իմ տեղը դրած հանցագործի վրա։ Հաջորդ օրը զանգահարում եմ Կենտրոնի քննիչին և պարզվում է, որ նա դեռ քրեական գործ չի հարուցել և պատրաստվում է հարուցել և «ինձ օգնել»։ Մալաթիայի բաժնից տեղեկանում եմ, որ կապնվել են այդ մարդու հետ և երեկոյան նա իր փաստաբանի հետ գնալու է բաժին /հիշեցնեմ, որ բոլոր նկարները և ապացույցները հավաքագրել եմ ինքս և փոխանցել եմ բաժին/։ Այսօր՝ նոյեմբերի 22-ին առավոտվանից փորձում եմ կապնվել քննիչների հետ։ Հեռախոսները չեն վերցնում։ Հիշեցնեմ, որ կորստի պահից անցել է արդեն 8 օր, ապօրինի գործարքներ կատարողի մասին բոլոր տվյալները հայտնի են արդեն 7 օր, հիմնավոր բոլոր ապացույցները ոստիկանություն են ներկայացվել արդեն 5 օր, բացահայտ հանցագործության մասին /Մոլի գործարք/ հաղորդում տալուց անցել է արդեն 3 օր։ Չգիտեմ օպերատիվ բառի սահմանումը, բայց կարծում եմ որ 1-02 հաղորդուման մեջ օպերատիվ բառը շատ սխալ է օգտագործվում։ Մնացածը դատեք ինքներդ։

Հ Գ Ասեմ, որ վարկեր տրամադրած բանկերը գտնվում են ՀՀ առաջատար բանկերի ցուցակում, այդ մասին տվյալները կլինեն իմ հաջորդ փոստերում։

Հեռ։ 098748877

Խաչատուր Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Իրավապահների անգործությունը, կամ ինչպես դառնալ միլիոնատեր ուրիշի անձնագրով։Ժողովուրդ ջան ուզում եմ բոլորիդ հետ կիսվեմ…

Опубликовано Хачатуром Микаеляном Пятница, 22 ноября 2019 г.