Նիկոլի 6 պատվիրանները՝ «Նիկոլի վկաներ» աղանդի հետևորդներին

Ստի՛ր մերձավորիդ – անընդհատ խոսա սիրո ու համերաշխության մասին, բայց գործով թշնամանք ու անհանդուրժողականություն տարածիր, ու հիշի՛ր, որ լեզուն ու խոսքը ստելու համար են, իսկ իրականը գործն է։

Ատի՛ր մերձավորիդ – ուշի-ուշով հետևիր հարազատիդ, հարևանիդ, բարեկամիդ ու «գործ տուր» վրան, սա է իրական հայրենասիրությունը։

Մերժի՛ր մերձավորիդ – մերժիր պապերիդ ու տատերիդ, հայրերիդ ու մայրերիդ, մերժիր բոլորին, քո հավատամքն ու քո պատմությունը։

Դատի՛ր մերձավորիդ – դատարաններ չկան, դատավորներ չկան, դու՛ ես դատավորը, որ պետք է դատես բոլորին։

Ազա՛տ եղիր – առաջին հերթին քո սեռական կողմնորոշման, կրոնի ընտրության, ստելու, ատելու, մերժելու ու դատելու հարցերում։

Եվ, ուրեմն, ոչնչացրու՛ այն ամենն, ինչ եղել է մինչ այժմ, կա հիմա ու կլինի ապագայում:

Վարդան Հայրապետյան