Վարչապետը լավ պատկերացնում է, որ պետություն ղեկավարելով՝ բարդ, բազմաշերտ խնդիրների է բախվելու (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի շրջանավարտ, քաղաքագետ Սմբատ Ղահրամանյանը, որն ամփոփեց իշխանությունների երկամյա գործունեության արդյունքները։

Օրվա իշխանությունները նախկին ռեժիմը տապալելով՝ բազմաթիվ խոստումներ տվեցին հասարակությանը՝ պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ, սոցիալական վիճակի բարելավում, աշխատավարձերի, թոշակների բարձրացում, սոցիալական արդարության վերականգնում, հեղափոխականները խոստացան, որ իրենց իշխանության օրոք որևէ նախագիծ կյանքի կոչելիս հաշվի են նստելու հանրության կարծիքի հետ։ Գրեթե երկու տարի է՝ իշխանության լծակը նրանց ձեռքում է։ Ի՞նչ ունենք մենք, խոստումների քանի՞ տոկոսն է կյանքի կոչվել, և հեռանկար կա՞, որ մյուս խոստումները նույնպես կատարվելու են։ Քաղաքագետը պատասխանեց այս հարցադրումներին՝ խոսելով նաև դատական համակարգի բարեփոխումներից ունեցած սպասելիքներից, ԿԳՄՍ նախարարության ներկայացրած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի շուրջ ստեղծված իրավիճակից։

Մանրամասները՝ տեսանյութում