«Նիկոլ, հեռացի՛ր» կոչը հաճախ է հնչում, իսկ ժայթքումը կարող է սկսվել ուժայիններից (տեսանյութ)

Քանի որ մեր երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո մեկ անձը դարձավ իշխանություն մարմնավորող, հասարակության ներսում տեղի ունեցող ընդվզումներն առաջին հերթին առողջացման նախանշաններ են, ասում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը․

«Հանրությունը հասկանում է, որ չի կարելի մեկ մարդու վստահել ամեն ինչ, առավել ևս այն մարդուն, որը տեսլական, պատկերացումներ չունի ներհայաստանյան օրակարգերի վերաբերյալ»։

Նիկոլ Փաշինյանի, մասնավորաբար, ֆեյսբուքյան վերջին ելույթները լսելով, մարդիկ անկեղծանում են՝ մեկ ու կես տարի առաջ իրականում իրենք չեն ճանաչել հեղափոխական Փաշինյանին, և այսօր նա ինքնաբացահայտվում է․․․ Մարդկանց առավելապես զարմացրել է տրանսգենդեր Մելինե Դալուզյանին հովանավարության տակ առնելու մասին վարչապետի հայտարարությունը, հայագիտական առարկաների թիրախավորումը, մյուս կողմից էլ  պատմական փաստերի  չիմացությանը` «հայերը կովկասցի ժողովուրդ են» կամ Գարեգին Նժդեհն ու Հովհաննես Բաղրամյանը միասին կռվել են Սարդարապատի ճակատամարտում։

Նման անհեթեթ հայտարարություններն ու Կառավարության  նույնքան անհեթեթ նախագծերը պատճառ են դառնում, որ տարբեր հարցերի շուրջ բողոքի օջախներ ի հայտ գան: Արդյո՞ք դրանք  նախանշաններ են  հանրային  մեծ ընդվզման։

Ներքաղաքական իրողությունների շուրջ «Մենք» հաղորդաշարի եթերում զրուցեցինք «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։