Նա, ով Արցախի հերոսներին կվարկաբեկի, ունի մեկ հանգրվան՝ պատմության աղբանոցը

Ալիևին «կիրթ և նորմալ» որակող Նիկոլը, ով մատը մատին չի տվել համազգային կարևորագույն որևէ օրակարգում, բացի քանդելուց, հասել է այնտեղ, որ Արցախի հերոսներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին հայտարարում է «Մեղրին հանձնողներ»:

Այ պոպուլիստ, Քոչարյանն ու Սարգսյանը Արցախ են ազատագրել ու այդ 7 շրջանները, որոնց մասին դու տվայտվում ես, նաև իրենց առաջնորդությամբ է ազատագրվել:

Հիշիր, Քոչարյանը, սպարապետ Վազգենն ու Սերժ Սարգսյանը մերժեցին և դեն նետեցին քո քաղաքական կնքահոր պարտվողական թեզն Արցախի հարցում: Հերիք է ստես: Ամեն ինչի պատասխանը տրվելու է:

Վերելակներում սիրախաղերի և ադրբեջանական ժողովրդին ռևերանսներ անելու փոխարեն վերջապես սթափվիր:

Նա, ով Արցախի հերոսներին կվարկաբեկի, ունի մեկ հանգրվան՝ պատմության աղբանոցը:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Ալիեւին «կիրթ եւ նորմալ» որակող Նիկոլը, ով մատը մատին չի տվել համազգային կարեւորագույն որեւէ օրակարգում, բացի քանդելուց,…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Среда, 20 ноября 2019 г.