ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպել է Արցախի Հանրապետության պետնախարարի հետ

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը Ֆինանսների նախարարությունում հանդիպել է Արցախի Հանրապետության պետնախարար Գեորգի Մարտիրոսյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բյուջետային գործընթացների ընթացիկ փուլի աշխատանքային հարցեր:

Ինչպես հաղորդում են ՀՀ ֆինանսների նախարարությունից, կողմերը նշել են, որ մակրոտնտեսական՝ մասնավորապես հարկաբյուջետային քաղաքականության  հարցերում հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակի վրա: