Իսրայելի բանակը գրոհել է սիրիական տասնյակ օբյեկտների վրա (տեսանյութ)
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Սիրիայում գրոհել է տասնյակ թիրախների վրա: «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, նոյեմբերի լույս 20-ի գիշերը Դամասկոսում որոտացել են պայթյուններ։ Սիրիայի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ հակաօդային պաշտպանությունը դիմագրավել է մայրաքաղաքի և նրա շրջակայքի վրա ձեռնարկված գրոհը:
«Իսրայելի բանակը նոյեմբերի 20-ին հայտարարել է, որ Սիրիայում գրոհել է բազմաթիվ թիրախների վրա, որոնք պատկանում են «Կուդս» իրանական ուժերին և Բաշար Ասադի բանակին,- գրել է իսրայելական Haaretz հրատարակությունը:- Գրոհը իրականացվել է՝ իրանական ուժերի կողմից Սիրիայի տարածքից Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակմանն ի պատասխան: Զինվորականների հայտարարության մեջ նշված է, որ հարվածներ են հասցվել մոտավորապես 20 թիրախների, որոնց կեսից ավելին պատկանում էին իրանական ուժերին»:
המתיחות בצפון | מערכות ההגנה האווירית של סוריה במהלך תקיפות צה"ל הלילה במדינה @LiranHaroni pic.twitter.com/o8UCHps1lQ
— חדשות 13 (@newsisrael13) November 20, 2019