Փաշինյանը պատանդ է ԼԳԲՏ պաշտպաններին և թմրամիջոցների օրինականացման ջատագովներին (տեսանյութ)

Նոյեմբերի 11-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին կից «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի ձեռքից Զվարթնոց օդանավակայանում սահմանապահները վերցրել են կացության վկայականը և արտաքսել երկրից:

Նա ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի կողմից մեկ շաբաթով գործուղվել էր Տաջիկստան՝ միջազգային գիտաժողովում ներկայացնելով Հայաստանը։ Մեկնելիս օդանավակայանի աշխատակիցները իրենից վերցրել են կացության քարտը՝ պատճառաբանելով, թե համակարգիչն այն անվավեր է ճանաչում։

Նոյեմբերի 16-ին ՀՀ վերադառնալիս՝ «Զվարթնոց» օդանավակայանում Անդրանիկ Հովհաննիսյանին արգելում են մուտք գործել Հայաստան՝ առանց որևէ բացատրություն տալու։ Տարանցիկ գոտում 12 ժամ պահելով առանց հաց ու ջրի՝ արտաքսել են Ռուսաստանի Դաշնություն։ ՀՀ իշխանությունները հերթական ապօրինությունը կատարելով, որևէ հիմնավոր բացատրություն չեն տվել։

Ովքե՞ր են իրականում Հայաստանի կառավարիչները և իշխանության շահառուները, ո՞ր երկրների շահերն են նրանք սպասարկում, ի՞նչ գործիքներ են օգտագործում այդ երկրները իրենց ազգային և պետական շահերը սպասարկելու համար։

Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանի հետ։