Հայաստանի և Ադրբեջանի բյուջեի ռազմական հաշվեկշռի անջրպետը մեծացնում է պատերազմի վտանգը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր, Անվտանգության խորհրդի աշխատակազմի նախկին աշխատակից, քաղաքացիական հատուկ ծառայության առաջին դասի խորհրդական, պատմական գիտությունների թեկնածու Արա Գասպարյանը։

Նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ «Ազգային օրակարգ» կուսակցության համաժողովը։ Արա Գասպարյանը ներկայացրեց, թե ի՞նչ խնդիրներ են բարձրաձայնվել համաժողովում, և օրվա մարտահրավերներին դիմագրավելու համար կուսակցությունն ինչպիսի ծրագրեր ու պատկերացումներ ունի։

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիրը երկու տարի առաջ մեզանում տեղի ունեցածը համեմատեց ֆրանսիական և բոլշևիկյան հոկտեմբերյան հեղափոխությունների հետ՝ ասելով, որ նրանք էլ մերժեցին նախորդը, եկան նախկինը ժխտելու, ոչնչացնելու, նախկինից ձերբազատվելու մոլուցքով։

Հյուրն անդրադարձավ կրթության, գիտության և մշակույթի բնագավառում ՀՀ կառավարության և ՀՀ ԿԳՄՍ նախարարության մինչ այժմ որդեգրած քաղաքականությանը՝ ասելով, որ իրենց կուսակցությունը զորակցում է բողոքի դուրս եկած հայ երիտասարդությանը, միաժամանակ պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ հիշյալ ոլորտներում հրաժարվել ազգային արժեհամակարգի խաթարմանը միտված գործողություններից, ձևավորել կրթական և մշակութային քաղաքականություն, որը նպատակաուղղված է գործող ազգային հաստատությունների ամրապնդմանը, վերընթաց զարգացմանը, և հանրային համերաշխության վերականգմանը:

Արա Գասպարյանը մտահոգիչ համարեց եկող տարվա բյուջեով ռազմական պաշտպանության համար նախատեսվող ծախսերը՝ ասելով, որ Կառավարությունն անլուրջ մոտեցում է ցուցաբերել։

Մանրամասները՝ տեսանյութում