Երևանը կառավարում են դիլետանտնե՞րն ու պոպուլիստնե՞րը (տեսանյութ)

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որպեսզի պատկերացնեք, թե ինչքան հետադիմական և անարդյունավետ բյուջե է նախագծել Երևանի քաղաքապետարանը 2020 թվականի համար ներկայացնում եմ երկու թիվ․

  • Ներկայացված նախագիծը վերջին 5 տարիների կտրվածքով նախատեսում է ամենամեծ դեֆիցիտը (պակասուրդը), որը կազմել է շուրջ 9 միլիարդ դրամ։
  • Աշխատավարձային ֆոնդը աննախադեպ ուռճացվել է՝ հասնելով սեփական եկամուտների շուրջ 40%-ին։ Սա նշանակում է, որ մենք մոտեցել ենք այն ցուցանիշին, երբ հավաքագրված գումարի գրեթե կեսը ծախսվում է ադմինիստրացիայի ծախսերի վրա, իսկ մյուս կեսը քաղաքի խնդիրների։ 40%-ը անընդունելի մեծ ցուցանիշ է։

2020 թվականի բյուջեով «Սանիթեք»-ին տրամադրվող գումարից շուրջ 600 միլիոն դրամով ավելի գումար է տրամադրվում աղբահանության նոր կազմակերպությանը, մոտ 1,3 միլիոն դոլար էլ արդեն ծախսել են նոր մեքենաներ գնելու համար և դեռ այդ նոր հիմնարկը հարկեր չի վճարելու, երբ «Սանիթեք»-ը դեռ 20 տոկոս ԱԱՀ էր վճարում։

Որքանո՞վ է արդյունավետ կառավարվում Երևան քաղաքը, ինչու 2019 թվականին չծախսված 7,8 մլրդ դրամը չի դրվում քաղաքի պահուստային ֆոնդում։

Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի հետ։