Փաշինյանը կառավարվում է դրսից, և դա ազգային անվտանգության խնդիր է (տեսանյութ)

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո մեր կյանքի տարբեր ոլորտներում ականատես եղանք այնպիսի երևույթների, որոնք չէին կարող հասարակական պոռթկման առիթ չհանդիսանալ: Ու ամենևին պատահական չէ, որ մեր երիտասարդների ընդվզումը եղավ այնտեղից, որտեղից սպասվում էր` կրթության ոլորտից։

Մեկ ու կես տարի է, ինչ իշխանությունը հարվածի տակ է առել մեր ազգային արժեքները։ Վերջին կաթիլը հայագիտական առարկաների թիրախավորումն էր։ Եվ այսօր մեր երիտասարդները՝ հայտարարված բողոքի ցույցերով, դասադուլով, նստացույցով, ասում են՝ թույլ չե՛նք տա, որ վտանգեն  մեր ինքնությունը, խաթարեն ազգային արժեքները:

«Մենք»-ի տաղավարում հյուրընկալել ենք «Զորակցություն հայրենյաց պաշտպանին» ՀԿ նախագահ Անի Կարապետյանին։

Մանրամասները՝ տեսանյութում