Կառավարությունները գալիս-գնում են, ժողովուրդը լեզվի, ազգայինի նկատմամբ մնում է հավատարիմ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է Լեզվի պետական տեսչության նախկին պետի տեղակալ, ՀԽ անդամ Մարինե Հովյանը։

Հեղափոխությունից առաջ արդեն բազմաթիվ մտահոգություններ կային մայրենի լեզվի քաղաքականության առնչությամբ, երբ տեսչությունը վերածվեց կոմիտեի, երբ կառույցի իրավասությունները սահմանափակվեցին՝ լծակներն ավելացնելու փոխարեն։ Հեղափոխությունից հետո հույսեր արթնացան, որ նոր կառավարությունը այլ մոտեցում կցուցաբերի մայրենիին, որ քաղաքականությունն այդ ոլորտում կփոխվի։ Սակայն մեկուկես տարի անց տեսնում ենք, որ այդ կառավարությունը հենց լեզվին դեմ քաղաքականություն է իրականացնում և ընդհանրապես հայրենագիտության։ Նախկինում Լեզվի տեսչության անունը հաճախ էր հիշատակվում քննադատական հոդվածներում ու տեսանյութերում, կառույցը թիրախավորվում էր իր պարտականությունները պատշաճ չկատարելու պատճառով։ Բայց ինչ կառավարությունը փոխվել է, կոմիտեի անունը ոչ ոք չի հոլովում։ Ի՞նչ է կատարվում այդ ոլորտում, ինչո՞ւ պատասխանատու կառույցն անգամ այս օրերին չի արձագանքում բուհերից հայոց լեզվի, գրականության, պատմության առարկաների դուրսմղման փորձերին։ Մեր հյուրն անդրադարձավ այս հարցադրումներին՝ խոսելով նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի վտանգների, Կառավարության վարած քաղաքականության մասին, ասելով, որ չի զարմանա, եթե մի օր էլ հայերենի ընդունելության քննությունը և ուսուցումը հարցականի տակ դրվեն։

Ըստ Մարինե Հովյանի՝ այս ամենում միակ լուսավորն այն է, որ ժողովուրդն աչալուրջ է, առողջ բանականությամբ՝ լեզվի, ազգային արժեքների նկատմամբ։ Կառավարությունները գալիս և գնում են, ժողովուրդը մնում է ազգայինի նկատմամբ իր հավատարիմ վերաբերմունքով։

Մանրամասները՝ տեսանյութում