Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությանը:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը և ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, քննարկվել են բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: